Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012

Ինչու են ներաճում եղունգները

Ինչու են ներաճում եղունգները

Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ: Մաշկաբաններին և վիրաբույժներին հնագույն ժամանակներից ի վեր այս հիվանդությունը հետաքրքրել է, որը քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ավելի լայն տարածում է ստանում:

 

Մեր օրերում ներաճած եղունգը հանդիպում է բնակչության 3-4%-ի մոտ, դառնալով առողջությանը և կյանքի որակին լուրջ վտանգ սպառնացող գործոններից մեկը: Ըստ որում, մինչև վերջերս նման հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելը բացառապես վիրաբույժների մենաշնորհն էր, քանի որ բուժման գրեթե միակ միջոցը ախտահարված եղունգի հեռացումն էր, սակայն վերջին տարիներս այս խնդրի լուծման հարցում լայնորեն ընդգրկվել են նաև մաշկաբանները, կիրառելով առավելապես պահպանողական մեթոդներ (դեղորայքային, գերձայնային, լազերային):

 

«Հելիոս» դերմատովեներոլոգիական կենտրոնում վերջին վեց տարիների ընթացքում կատարվել են բազմակողմանի հետազոտություններ` ուղղված եղունգի ներաճի տարբեր հարցերին, այդ թվում նաև բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը: Դիմած հիվանդների մեծ մասը իգական սեռի անձինք են եղել, ըստ որում` գերակշռել են երիտասարդները: Հիմնական պատճառը եղունգաթերթիկի ոչ ճիշտ կտրելն է, որի ազատ ծայրի անկյունները կտրում են խորը, և թերթիկը հետագայում ներաճում է հարակից փափուկ հյուսվածքի մեջ: Նպաստող հանգամանքներ են նաև բարձրակրունկ կոշիկներ հագնելը, եղունգների մեխանիկական և քիմիական գրգռիչները (մասնավորապես ոտքերի և ձեռքերի մատների հարդարումը), ստորին վերջույթների երակների լայնացումը,«փափուկ թաթը», քրտնելը, մատների ծռվածությունը, սնկային հիվանդությունները և այլն: Այս պատճառների զգալի մասը կապվում է այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են մարդու տարիքը, սեռը, կենցաղը, զբաղմունքը, վերջույթների առողջական վիճակն ու դրանց խնամքը և այլն: Ներաճում են հիմնականում ոտքերի առաջին մատների եղունգները: Քիչ չեն նաև դեպքերը, երբ երիտասարդ կինը որևէ հանդիսավոր միջոցառման է գնում նոր գնված բարձրակրունկ և ոտքերը սեղմող կոշիկներով:

 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դիմած հիվանդներից ավելի քան կեսի մոտ բուժման նպատակով նախկինում վիրաբուժական ճանապարհով հեռացվել է ներաճած եղունգը` հիմնականում ամբողջական, երբեմն` մասնակի: Հետվիրահատական շրջանում անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով նրանցից շատերի մոտ հիվանդությունը սրվել է, անգամ բարդություն է առաջացել (տձև եղունգի աճ): Երբեմն եղունգները հեռացվել են նաև օնիխոդիստրոֆիաների պատճառով (եղունգաթերթիկների դեֆորմացիա` նրանց սնուցախանգարմամբ), որից հետո ոչ միայն չի դիտվել դրական բուժական արդյունք, այլև հաճախ զարգացել է ավելի դեֆորմացված եղունգաթերթիկ` եղունգահունի խորը վնասման հետևանքով:

 

Եղունգի ներաճման կլինիկական պատկերն արտահայտվում է երեք փուլով: Առաջին. թեթև փուլի ժամանակ ներաճած եղունգի շրջակա մաշկը կարմրում է, այտուցվում, քայլելու ժամանակ թույլ ցավեր են լինում, որի պատճառով սովորաբար մարդը չի դիմում բժշկի:

 

Հիվանդության երկրորդ` միջին ծանրության փուլն արտահայտվում է ախտահարված մատի փափուկ հյուսվածքի ավելի զգալի բորբոքումով (ինֆիլտրատ, թարախային էքսուդատ, ուժեղ ցավեր), որի պատճառով քայլելը դժվարանում է, և հիվանդը ստիպված է լինում դիմել բժշկի:

 

Երկու փուլերն էլ սովորաբար ընթանում են սուր բորբոքումներով և երբեմն կարող են քրոնիկական և ձգձգված ընթացք ստանալ` ախտանիշների մեղմացումով, որի հետևանքով եղունգի ներաճած հատվածը գնալով ավելի է մխրճվում փափուկ հյուսվածքի մեջ:

 

Երրորդ` ծանր փուլում հիվանդության ընթացքը սրանում է, սաստկանում, ուղեկցվում սաստիկ ցավերով, գոյանում է նաև գրանուլոմա` հյուսվածքի գերաճ` բորբոքային ուռուցքի ձևով: Զարգանում է տարածքային լիմֆադենիտ, լիմֆագոիտ (ավշային գեղձերի ու անոթների բորբոքում), հիվանդի աշխատունակությունն ընկնում է, մարմնի ջերմությունը` հաճախ բարձրանում: Ժամանակին և ճիշտ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում գանգրենայի վտանգ է առաջանում:

 

Մեր կենտրոնում մշակվել է ներաճած եղունգի բուժման հատուկ եղանակ, որը թույլ է տալիս հիվանդի բուժման ամբողջ գործընթացն իրականացնել մի քանի օրում, առանց նրան աշխատանքից կամ ուսումից կտրելու: Ըստ որում, բուժումը կրում է տարբերակված բնույթ, պայմանավորված հիվանդության ընթացքով (սուր, քրոնիկական), զարգացման փուլով, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ, ընդհանուր ազդեցության դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայով:

 

Եղունգի ներաճման առաջին փուլում, եթե այն թույլ է արտահայտված, բավարար է ներխրված հատվածի բարձրացումը և նրա տակ բամբակյա կոշտ բարձիկի տեղադրումը: Այն պահում են 5-10 օր, այդ գործողությունը կրկնելով օրը մեկ անգամ, յուրաքանչյուր անգամ մաշկն ախտահանելով ջրածնի պերօքսիդի 3%-անոց կամ սպիրտի 40%-անոց լուծույթով: Ավելի արտահայտված ներաճի դեպքում անհրաժեշտ է կտրող գործիքի միջոցով, առանց անզգայացման, հեռացնել եղունգի համապատասխան հատվածը, այնուհետև դնել փոքրիկ վիրակապ` հակամանրէային քսուքով և հիվանդի նկատմամբ սահմանել 2-4-շաբաթյա հսկողություն:

 

Երկրորդ փուլում տարվում է տեղային հակաբորբոքային բուժում: Նշանակվում են թթվածնային լոգանքներ, ռիվանոլի կամ ֆուրացիլինի, նորսուլֆազոլային-անզգայացնող մածուկ: Առանձին դեպքերում (բարձիթողի վիճակ, ինտենսիվ թարախային բորբոքում) ցուցված են նաև ընդհանուր ներգործության հակաբորբոքային պատրաստուկները: Մի քանի օր տևող բուժումից հետո միայն կարելի է կատարել եղունգի սեպաձև ներաճած հատվածի կտրում-հեռացում, որին հաջորդում են ամենօրյա վիրակապերը հակամանրէային քսուքով:

 

Երրորդ փուլում նախ նշանակվում է ցինկ պարունակող նորսուլֆազոլի մածուկ, որի շնորհիվ փոքր գրանուլացիան վերանում է, իսկ մեծի չափը զգալիորեն պակասում, և հեշտանում է հեռացումը էլեկտրոկոագուլացիայի կամ լազերային ճառագայթների օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաև ընդհանուր հակաբիոտիկային բուժում:

 

Հարեղունգային փափուկ հյուսվածքի քրոնիկական բորբոքումների և իմունային համակարգում նորմայից շեղումներ հայտնաբերելու դեպքում ցուցված են դիմադրողականությունը բարձրացնող և վիտամինային բուժումը: Ուղեկցող հիվանդությունների (շաքարային դիաբետ, աղիքային դիսբակտերիոզ և այլն) առկայությունը պահանջում է խորհրդատվություն և բուժում համապատասխան պրոֆիլի բժիշկ-մասնագետի կողմից:

 

Երբեմն անհրաժեշտ է լինում նաև օգտագործել եղունգների աճին և ձևին ուղղություն տվող հարմարանքներ (ֆրեզերային թիթեղներ, մետաղյա փակագծեր, ենթաեղունգային գլանիկ-բարձիկներ), ժամանակ առ ժամանակ հները փոխարինելով նորերով` ըստ հաստության և երկարության, կապված եղունգաթերթիկի փոփոխությունների հետ: Նման միջամտությամբ զգալիորեն կանխվում է հիվանդության կրկնությունը` եղունգը կրկին ներաճելու հակումը: Վերը նկարագրված եղանակով տարված բուժման և դրան հաջորդող հսկողության շնորհիվ հիվանդներն առողջացել են: Ներաճման կրկնություն նկատվել է այն հիվանդների մոտ, որոնք խախտել են բուժման ռեժիմը և չեն պահպանել ոտնաթաթերի հիգիենան:

   

Հեղինակ. «Հելիոս» բժշկական կենտրոն տնօրեն` Հելեն Ղազարյան, բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Դանիելյան, բ.գ.թ. Արթուր Դանիելյան, Ռուզաննա Սարգսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ամուսնական դավաճանություն
Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ